
«Քո ուղեղը վնասվածք ունի»,- Սարգիս Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Խաչատրյանին
Նախորդ դատալսմանը վկայություն է տվել Սարգիս Հակոբյանի հայրը՝ Համլետ Հակոբյանը, իսկ մայրը՝ Վարսիկ Հակոբյանը (բախտագուշակ Վարսիկ) հրաժարվել է գալ դատարան: Նա նշել է, որ օգտվում է հարազատի դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իր իրավունքից:
Վկայության էին ներկայացել նաեւ Սարգիս Հակոբյանի քույրերը՝ Վիկտորիա եւ Վարդուհի Հակոբյանները, ինչպես նաեւ նրանց ընտանիքի ծանոթներն ու հարազատները: Դատարան որպես վկա էին հրավիրվել նաեւ Գավառի դատաբժիշկ Զանյանը, դատաբժիշկ-փորձագետներ Չախոյանը եւ Մարկոսյանը, ովքեր չէին ներկայացել: Դատավոր Աղվան Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի մյուս դատալսմանը դատաբժիշկների ներկայությունն ապահովելու համար:
Վկայությամբ հանդես եկավ Սարգիս Հակոբյանի կրտսեր քույրը՝ Վարդուհի Հակոբյանը: Վերջինիս վկայությունը եւ դատալսման այլ մանրամասները՝ տեսանյութում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:
Հ.Գ. Դատական նիստի ընթացքում Սարգիս Հակոբյանի կողմնակիցներից մեկը մոտեցել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին սպասարկող ավտոբուսի վարորդին, ասել. «Աղջիկներն ասում են՝ պլակատները տուր», վերցրել է կազմակերպության կանանց իրավունքների մասին գրություններով պաստառներն ու անհետացել։ Հիշեցնենք, որ կանանց իրավուքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները մինչեւ դատական նիստը սկսելը պաստառներով բռնության դեմ ակցիա էին իրականացնում։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել