2000 թ. սկսվեց «Համայնքային զարգացման ծրագիրը», երբ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ՓԲԸ-ն 35 միլիոն դոլար վարկ ստացավ Համաշխարհային բանկից (ՀԲ):
«Երեւանցի եմ, էնտեղ ծնվել-մեծացել եմ, հիմա էլ ղարաբաղցի եմ»,- ասում է մովսեսաշենցի Աշոտ Սիմոնյանը:
Իշխան Հովհաննիսյանը ութ տարի է Նոր Շահումյանի շրջանի Վերին Շենի գյուղապետն է:
Ծար գյուղն ազատագրված տարածքների մյուս բնակավայրերից տարբերվում է ոչ միայն նրանով, որ հարյուրամյակներ շարունակ եղել է մելիքանիստ բնակավայր, այլ որ այս գյուղի բնակիչները կառավարությունից 20 մլն դրամ վարկ են ստացել:
2006թ. մայիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղը հոսանքազրկվեց: Այդ օրը գիհուտցի Վահրամ Մանվելյանի երկու կովերը սատկեցին գյուղի վերեւի հատվածով անցնող բարձրավոլտ հոսանքի լարերի կտրվելուց:
Տասնամյա Բորիսի տնային պարտականություններից մեկը կովերին առավոտյան դուրս տանելն է:
Հունիսի 16-ին դադարեցվել են Տիգրանակերտի պեղումները: Այդ մասին Լեռնային Ղարաբաղում տեղեկացրեց պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա անցած շաբաթ գտնվում էր Դադիվանքում, որտեղ մի խումբ` ճարտարապետ Սամվել Այվազյանի ղեկավարությամբ,...
Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանի հետ
«Մեթըլ փրինս Էլ Թի Դի» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը (ԱԼՀԿ) հունիսի 1-ից դադարեցրել է գործունեությունը:
Շալուան Քաշաթաղի շրջանի այն քիչ գյուղերից է, որտեղ ադրբեջանցիները մինչեւ վերջ չէին հասցրել ավերել հայկական եկեղեցին:
«Աշխարհի սկիզբն այստեղից է սկսվում, բայց երկրագնդից այսքան դուրս ենք» ,- երկու մատով մի փոքր տարածություն ցույց տալով` ասում է հիմնաշենցի Յուրան:
Արա Թորանյանը Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ ' Աղմենի» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մոնթե Մելքոնյանի` Փարիզում ձերբակալության ժամանակ նա եղել է «Հայ պայքար» թերթի խմբագիրը:
1985-ին Մոնթեն Ֆրանսիայում էր: Բայց այդ մասին ոստիկանությունը չգիտեր:
Վալերի Թորանյանը ֆրանսիական «ELLE» ամսագրի վարչական խորհրդի փոխնախագահն է: Նա միակ մարդն էր, ում դատարանի որոշմամբ թույլատրվել էր այցելել բանտում գտնվող Մոնթե Մելքոնյանին:
Հարցազրույց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի հետ
Երբ լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` Սեւանա լճի ափին հարբած վիճակում ատրճանակով ճայ խփելու մասին, նա անմիջապես հերքեց այդ լուրը, եւ ոչ մեկ անգամ:
Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը գտնում է, որ քաշաթաղցիները պետք է ունենան հատուկ կարգավիճակ:
Տասնհինգ երեխաների մորը` Էմիլիային, երբ հարցնում եմ` հիշու՞մ է բոլոր երեխաների անունները, ծիծաղելով պատասխանում է. «Մի քիչ խառնում եմ, երեքի-չորսի անունները տալիս եմ, մինչեւ տեղն եմ բերում, թե ով է»:
Նելլի Գալուստյանին 2007-ի փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քր.օր.-ի 132 հոդվածով (մարդկանց վաճառք):
1998-ին քարոզիչ Պետրոս Հաջյանը հիմնադրեց «Հայ-ամերիկյան քրիստոնեական տունը»: Այն կալանավորների վերաինտեգրման յուրահատուկ մի կենտրոն է: Մեր այցելության օրը կենտրոնում կար տասնչորս մարդ, նրանցից միայն մեկն էր մեքսիկացի, մնացածները հայեր էին:
Կալիֆոռնիայի բանտերից մեկի ընդհանուր սենյակում, որտեղ մի քանի տասնյակ մարդ կար, ճաղերի ետեւից անկյունում երեւում է զուգարանը, որտեղ մի կալանավոր միզում է:
«Ես ժամանակավոր եմ այստեղ»,- ինձ տեսնելով՝ միանգամից ասաց Հայաստանում ոչ այնքան անհայտ ռեժիսորը:
«Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումները 2006 թվականին կազմել են 110 մլն դոլար, ինչը գրեթե համադրելի է նախորդ տարվա ցուցանիշի հետ»
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդ հոդվածներում, իրեն պատկանող հանքավայրերի զգալի մասը ձեւակերպել է իր աշխատակիցների կամ նրանց հարազատների անուններով։
Մեր նախորդ թողարկման մեջ նշել էինք, որ Բնապահպանության նախարարն իր ընտանիքի անդամներին է տվել հանքաքարի մոտ 3 միլիարդ տոննա ընդհանուր պաշարներով մի շարք հանքավայրեր եւ ներկայումս փորձում է դրանք վաճառել:
Արմավիրի մարզի հողերի զգալի մասը ձեռք են բերել պաշտոնյաները եւ օլիգարխները, եւ այս մարզում «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի իրագործումը պարզապես կդառնա նրանց կարիքների բավարարում:
Հայաստանում յուրաքանչյուր նախարարի համար իր ղեկավարած կառույցը սեփական բիզնես նախագիծն է:
«Հետքի» խմբագրությունը նամակ էր ստացել Երուսաղեմի բնակիչ Գիդեոն Մոալեմից, որում նա իր վրդովմունքն էր հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կալվածքներից մեկի տարածքում գտնվող համասեռականների ակումբի առթիվ:
Հարցազրույց Ժ. Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Բարսեղյանի հետ
Ղարաբաղի կառավարության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ պաշտոնանկ է արվել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը առանձնատուն է վաճառում Լոս Անջելես քաղաքում:
Երեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող արդեն նախկին կանաչ տարածքն այժմ վերածվել է շինհրապարակի:
Շահեն Հովասափյանի սպանությունից յոթ օր անց դատախազությունը ձերբակալեց հարկային տեսչության աշխատակից Արմեն Վիրաբյանին եւ նրա եղբորը` գործարար Գուրգեն Վիրաբյանին:
Ինչպես արդեն գրել ենք, հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը (Նանո) եւ Մարիետա Մուսայելյանը 2006-ի նոյեմբերին կանանց նոր խմբեր են տարել Արաբական Միացյալ Էմիրություններ (Բանտից դուրս գալուց հետո կավատները շարունակում են իրենց գործը):
Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը 2006թ. սեպտեմբերի 6-ին սպանվեց իր ծառայողական մեքենայում հեռակառավարման վահանակով ղեկավարվող պայթուցիկ սարքի միջոցով:
Հնդկաստանի քաղաքացի Պանկաջ Ջոշին առաջին անգամ Հայաստան է այցելել: 2003թ. դեկտեմբերին: Նա այն ժամանակ ստացել է երեք ամսվա մուտքի թույլտվություն, սակայն Հայաստանում մնացել է ուղիղ մեկ տարի:
2006թ.-ի փետրվարին Արդարադատության նախարարության եւ դատախազության համատեղ ջանքերով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (ՔՀԿ) «փախավ» թրաֆիկինգի հոդվածով դատապարտված Անուշ Զախարյանցը:
Օգոստոսի տապը չորացրել է խոտածածկույթը: Դրսում ջերմաստիճանը քառասուն է, բլինդաժներում` մի քիչ ավելի ցածր: Մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդի դիրքերն են:
Ամերիկահայ Միհրան Մահմուզյանն արդեն յոթ տարի բարեգործական ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում: Լոս Անջելեսից հեռախոսով հայտնելով իր անհանգստությունը «Հետքի» հոդվածներում հրապարակված փաստերի առթիվ` նա սեպտեմբերին այցելեց Հայաստան, եղավ Քաշաթաղում:...
Հադրութի շրջանի Մեծ Թաղերը Ղարաբաղի բոլոր գյուղերից նախ տարբերվում է նրանով, որ այստեղ գործում է թեյարան: Գյուղ մտնող եւ գյուղամիջյան անանցանելի փողոցների կողքին այն մի տեսակ շքեղություն է թվում:
Սփյուռքահայերի մի խումբ, անհանգստացած Քաշաթաղում տիրող իրավիճակով, սեպտեմբերին նամակ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներին:
2003թ. օգոստոսին ԱՄՆ քաղաքացի æորջ Նաջարյանը դիմել է ՀՀ Նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանը խաբեությամբ տիրացել է Երեւանում իր միջոցներով ձեռք բերված հողատարածքներին, դրանց...
Հադրութի շրջանի նոր գյուղը` Առաջամուղը, կառուցվել է «Թուֆենկյան հիմնադրամի» նախաձեռնությամբ: Գյուղում արդեն տասնութ տուն բնակեցված է:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պետությանը հասցրել է 1,5 մլրդ դրամի վնաս: Սա պաշտոնական թիվն է, որը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 15-ին տարածած հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմինների մեր աղբյուրը,...
Կարճ ժամանակում ամբողջ գյուղը հավաքվում է գերանի շուրջ, որից մի քանի մետր հեռու հազիվ ծորացող աղբյուրն է: Աղբյուրի մոտ մի քանի երեխաներ էին հավաքված` կոկա-կոլայի դատարկ շշերը ձեռքներին:
Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ` շրջանում շինմոնտաժային...
«Ձմեռվա կեսին եկան, լույսը անջատեցին. Ո՞ր մեկ թուրքն էդպես կըներ՞,- հարցնում է Բեյրութից 1999-ին Դիցմայրի տեղափոխված Նազոն` Նազարեթ Լիպարիտյանը:
Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը:
Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ: