Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73 հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ Հադրութ, որն արդեն գրավված է եղել։ Վաշտի 73 անդամն էլ, Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով, զոհվել է։
Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
«Հիմա տուժողների մեծամասնությունը դատական նիստերի դահլիճում է, որևէ անձ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունի՞»,- հարցրեց դատավորը։ «Ինչ գույքի մասին ա խոսքը», «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքի պահանջ ունենանք»,- տեղից ասացին ծնողները։