Գրիգորյանը հարցրեց նաև, թե դատախազությունն ունի՞ տեղեկություն, որ Տերյան փողոցում գտնվող գույքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը Սաթենիկ Սարգսյանի տատն ու պապն են նվիրել վերջինիս 20-ամյակի առթիվ:
Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայցային վաղեմություն կիրառելու և դատախազության հայցը մերժելու վերաբերյալ։ Նա նշեց, որ այս միջնորդությունը ներկայացնելը չի նշանակում, թե ընդունում են հայցապահանջը և դրա հիմքում դրված փաստերը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց «Արարատբանկին» երրորդ անձ ներգրավելու միջնորդության դեմ, սակայն դեմ չեղավ բանկին այդ մասին ծանուցելուն։
Դատարանը հայտնեց, որ հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։