Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով 36 հասցեում վնասվել են խմելու ջրի խողովակները։ Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին։ Շենքի առաջին հարկի բնակարաններից գարշահոտ է գալիս։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով հոսում է Ստորին Հրազդան ջրանցքը, որը սկիզբ է առնում Հրազդանի կիրճից ու հոսում մինչև Մեծամոր։ Բնակիչներն այն աղբանոցի են վերածել։ Ջրանցքից գարշահոտ է գալիս։ Հոտն ավելի սաստիկ է զգացվում վարչական շրջանի Շրջանային փողոց
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է դարձել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը։
Արևհատը բազմիցս գնացել է բժշկական կենտրոն, փորձել խոսել ղեկավարության հետ, բայց իր խոսքով նրան շատ կոպիտ են վերաբերվել ու անվտանգության աշխատակիցների միջնորդությամբ դուրս են հանել այնտեղից։
Հարկադիր կատարողները տեղյակ լինելով, որ դատարանն այդ հարցով որոշում պետք է կայացնի, դրանից 3 օր առաջ, դուռը կոտրելով մտել են ներս ու սկսել վտարման գործընթացը:
«Այդ մատանին հորս մատից դուրս չէր գալիս, անգամ հետազոտությունների ժամանակ չէր հանում, դա իր ամուսնական մատանին էր ու միշտ մատին էր»,-ասում է հանգուցյալի դուստրը։
Ստացվում է, որ ցանկացած կազմակերպություն, կարող է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր ցանկացած հասցեն գրանցել, ընդհուպ մինչև՝ Կառավարական տան հասցեն, քանի որ դա ոչ մի կերպ չի ստուգվում։