2025-2026 ուստարվա համար Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերին հատկացվելու են հետեւյալ տեղերը՝ «Ֆիզիկա»՝ 47, «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն»՝ 15 և «Ռադիոֆիզիկա»՝ 47 անվճար տեղ։
Հարությունյանը 2022-ին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել, իսկ նախորդ երկու տարիներին դարձել էր բրոնզե մեդալակիր։
Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրության ծավալը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է ավելի քան 11.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ ավել է 11.44 տոկոսով։
Զորացրումը նախատեսում են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Գործադիրն այլընտրանք է առաջարկում՝ ներմուծողին հնարավորություն տալ ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը սպառողին ներկայացնել նույնականացման՝ հսկիչ նշանների միջոցով։ Թե ինչ տեսք են ունենալու դրանք, հիմնավորման մեջ նշված չէ։
Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ 4000քմ մակերեսով առանձնացված և նոր՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցե ստացած հողամասը ներառված է կառուցապատման համաձայնեցված նախագծում, ըստ որի՝ այդ տարածքում նախատեսված է իրականացնել բացառապես կանաչապատման աշխատանքներ։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն «Իննոբիզ» ՀԿ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Թևեր բոլորին» (Wings4All) ծրագրի մեկնարկը Տաթև խոշորացված համայնքում։
Նախարարն ընդգծել է, որ մեծապես կարևորում է սփյուռքահայ գործարարների մասնակցությունը երկրի զարգացման գործին, որոնք կարող են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց հնարավորությունները նոր գործարար կապեր ստեղծելու։
2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 82.3 մլն դրամ 10 շահառուի համար, վճարման ենթակա գումարը 2025-ին կազմում է 55․3 մլն դրամ։ Նախատեսում են, որ ևս երկու շահառու կդիմի։
Երկու ուսումնական հաստատություններն իրարից հեռու են մոտ 2․5 կմ։
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում:
Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է։
ԱԳ նախարարների տեղակալները ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին, և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։
Մեկնարկել է Կառավարության ապրիլի 17-ի նիստը։
Մինչ այս Նարեկ Զեյնալյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, նախագահում էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։
Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին
ԱԺ-ում ընթանում է ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը։
Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ:
Դատարանով հաստատված հաշտության համաձայնագրերը կարող են նոր հանգամանքի հիմքով վերանայվել: Իսկ այն գործերը, որոնցով հաշտութան համաձայնագիրը կնքվել է մինչև դատարան մտնելը, ֆորմալ առումով չեն կարող նոր հանգամանքի հիմքով վերանայվել:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։
2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր։
Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։
Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: