
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ժ/պ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 17-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։
Հիշեցնենք, որ մինչ այս Նարեկ Զեյնալյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, նախագահում էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։
«Նախարար Ավանեսյանն շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին կատարած մեծ աշխատանքի համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել