HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն դեղագործական ընկերություններին

Կառավարությունը որոշել է աջակցել դեղագործական ընկերություններին։ Դեղերի գրանցման փորձաքննությունների բարձր վճարները, ըստ գործադիրի, սահմանափակում են արտադրողի՝ նոր արտադրանք թողարկելու հնարավորությունները։ Օրինակ՝ ԵԱՏՄ երկիր Ղրղզստանում նույն վճարը երեք անգամ ցածր է։

Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ դեղագործությունը ճանաչվել է արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։ Մեկ այլ՝ 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ էլ հաստատվել է դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների և ծախսերի փոխհատուցման ծրագիրը։

Նախագծով նախատեսվում է աջակցության մեխանիզմը տարածել գրանցման հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների և այլնի նպատակով փորձաքննությունների համար սահմանված վճարների վրա ևս։ 

Սուբսիդավորման շրջանակի ընդլայնումը, ըստ Կառավարության հիմնավորման, արտադրողին հնարավորություն է տալիս մեծածավալ ռեսուրսներ ուղղել արտադրատեսականու բազմազանեցմանը։ Իսկ վճարների (տուրքերի) պետական ֆինանսավորմամբ փոխհատուցման առավելագույն չափ նախատեսվում է սահմանել 600 հազար դրամը՝ նախկին 550 հազարի փոխարեն։

2024-ի ծրագրի կես տարվա արդյունքներն ամփոփելով՝ հիմնավորում են` 2024 թվականին իրականացված գրանցումների և վերագրանցումների քանակը 2022 թվականի համեմատ աճել է 51 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 18.5 տոկոսով։ Վիճակագրական կոմիտեին հղում անելով` նշում են. հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրության ծավալը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է ավելի քան 11.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ ավել է 11.44 տոկոսով։

Լուսանկարը՝ primeminister.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter