
Գորիսում երկու քոլեջ կմիավորվի
«Գորիսի պետական քոլեջի» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի» միաձուլմամբ Գորիսում «Բազմագործառութային պետական քոլեջ» կհիմնվի։ Առաջինում շուրջ 302 ուսանող կա 10 մասնագիտություններով` «Նախադպրոցական կրթություն», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Խոհարարական գործ», «Կարի արտադրության տեխնոլոգիա» և այլ։ Իսկ երկրորդում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով` «Անասնաբուժություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և այլն։
Երկու ուսումնական հաստատություններն իրարից հեռու են մոտ 2․5 կմ։
«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում» այս պահին, ըստ ԿԳՄՍՆ հիմնավորման, տեղի են ունենում վերանորոգման աշխատանքներ, որոնք հետագա կրթության համար անհրաժեշտ պայմաններ կապահովեն։ Ըստ կառավարության՝ այս որոշման շնորհիվ պետական բյուջեի ծախսերը կնվազեն, քանի որ կնվազեն քոլեջներից մեկի շենքի պահպանման ծախսերը և կկրճատվեն վարչական հաստիքները։
Հիմնավորման մեջ նշվում է՝ կբարձրանա կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները և այլն։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Մեկնաբանել