
Հայերեն մակնշումները կփոխարինվեն
ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ սահմանվել է, որ ապրանքների տեղեկատվական բնութագրերը պետք է հասանելի լինեն սպառողին։ Խոսքը ներմուծվող ապրանքների վրա փակցված պիտակների մասին է, որտեղ մանր տառերով գրված է բաղադրատոմսը։
Կառավարությունում կարծում են, որ դա պահանջում է լրացուցիչ ռեսուրս, միջինում մեկ պիտակն արժենում է 8 դրամ։ Դա, ըստ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորման, ազդում է նաև ապրանքի ինքնարժեքի վրա։
Գործադիրն այլընտրանք է առաջարկում՝ ներմուծողին հնարավորություն տալ ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը սպառողին ներկայացնել նույնականացման՝ հսկիչ նշանների միջոցով։ Թե ինչ տեսք են ունենալու դրանք, հիմնավորման մեջ նշված չէ։
Նախագծով առաջարկվում է բջջային հատուկ հավելվածի միջոցով ավելի ամբողջական ու ընթերցման համար ավելի հարմար տեքստ առաջարկել սպառողներին։ Ըստ Կառավարության՝ դա տնտեսվարող սուբյեկտներին կազատի հավելյալ ծախսերից։ Կարծում են նաև, որ այդպես ավելի հեշտ կվերահսկվի ոլորտը, և սպառողների իրավունքները ավելի պաշտպանված կլինեն։
Լուսանկարը՝ primeminister.am կայքից
Մեկնաբանել