HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովտաշատի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառած 90 մլն դրամ վնասը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով պարզվել է՝ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել  է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ:  

«Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք:

Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter