HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 մլն դրամ՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար

Կառավարությունը մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների համար աջակցության գումարն ավելացրել է։ Ըստ որոշման՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար կսահմանվի առավելագույնը 8 մլն դրամ՝ 5․5 մլն դրամի փոխարեն: Կառավարությունն այս որոշմանը հանգել է՝ հաշվի առնելով նախորդ 3 տարիների գնաճը: Կառավարության հաշվարկով՜ շահառուները նոտարական կարգով պայմանագրերը փոխնակ մայրերի հետ 2024 թվականին կնքել են միջինում 7.4 մլն դրամով:

2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 82.3 մլն դրամ 10 շահառուի համար, վճարման ենթակա գումարը 2025-ին կազմում է 55․3 մլն դրամ։ Նախատեսում են, որ ևս երկու շահառու կդիմի։ Իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերը փոխհատուցելու համար նախատեսված է շուրջ 27 մլն դրամ: 

Լուսանկարը՝ primeminister.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter