Հոդվածի հրապարակումից հետո սոցցանցերում և կայքում ընթերցողներն իրենց կարծիքն էին գրում։ 49 մեկնաբանություններից 40-ում ընթերցողները նշում էին, որ իրենց հետ նույնպես նմանատիպ դեպք է տեղի ունեցել։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գերծանր տղամարդկանց պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ +109 կգ քաշային կարգում Եվրոպային կրկնակի չեմպիոն հռչակվեց Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 450 կգ արդյունք։
Հպարտությամբ հայտնում եմ, որ ես թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունեմ իրականացնելու։ Ոլորտից ես երբևէ չեմ հեռացել և չեմ հեռանալու՝ իմ առաքելությունն իր նշանակետին հասցնելու համար։
Գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը։
Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը։
Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում կազմել է 88 հազար 150, մետրոպոլիտենում՝ 505 հազար 257, ավտոբուսներում՝ 1 մլն 831 հազար 196:
Երեւանի ու Կապանի միջեւ օդային հաղորդակցությունն ապրիլի 18-ից վերականգնվել է:
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։
88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Այս մասին x-ի միկրոբլոգում հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը ՝ ուղիղ հեռարձակմամբ։