Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։
Մարտունի քաղաքի մոտ գտնվող 332, 333, 334 և 336 մարտական դիրքերի պաշտպանությունը 2023 թվականի մարտից իրականացնում էր Սամվել Աբրահամյանի գլխավորած աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։
Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները:
Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։
Պետական գնումների ոլորտում թափանցիկության բարձրացումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և մարզային կարողությունների զարգացումը շարունակում են մնալ կարևոր ու առանցքային նշանակություն ունեցող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային տարբեր ձևաչափերով բազմիցս անդրադարձ է կատարվել և ընդգծել՝ Կառավարության նպատակադրումը հստակ է. մեր հանրության ներուժը պետք է մաքսիմալ ներառվի երկրի զարգացման օրակարգերում՝ բոլոր ուղղություններով:
Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղեց՝ 2025 թ. փետրվարին կազմելով 1.5 տոկոս
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում են թույլ տվել:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության պատշաճ ապահովումը։ Վարչապետը լավ նորություն է համարել փոխնախարարի ներկայացրած այն ցուցանիշը, որի համաձայն՝ միջոցառմանը դիմած շահառուներից 680-ն առաջին անգամ է մտել աշխատաշուկա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշման երկրորդ կետը։
Էկոնոմիկայի նախարարությունը ԱԱՀ-ից ազատել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին դասվող այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։
«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ֆասթ Բանկը ընկերությունը նպատակ ունի աջակցելու ՀՀ-ում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանք ստեղծելուն։
Մոտ 2,5 տարի է անցել Ոստիկանութան Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս նախաքննությունը դեռ չի ավարտվել: Գործով մեղադրյալներ չկան, թեև Գարեգինը կարող է տեսնելու դեպքում մատնացույց անել ծեծող ոստիկաններին:
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի, 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Ապրիլի 23-ին 18։30-ից կսահմանափակվի տմ-ների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Ապրիլի 24-ին՝ 07։00-ից 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
30-ամյա Գորիսի բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգադրությամբ կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
Կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60% չափ տեղում։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի:
Համայնքի նախկին ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ Ս․Հ․-ն կազմել է վճարման հանձնարարականներ, որոնց օգտագործմամբ տարիների ընթացքում իր բանկային հաշիվներին համայնքի գանձապետական հաշվից փոխանցել է ընդհանուր՝ 50 մլն 464 հզր 100 ՀՀ դրամ գումար։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։