
Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական կտա
Վաղը՝ ժամը 11:00-ին, կառավարության արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին «Հետք»-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Հոկտեմբերի 11-ին France 24 հեռուստաընկերության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական կտա:
Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծն ԱԺ ուղարկելու, մարզպետների նշանակման հարցերը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մայիսի 8-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել