
Հրազենային վնասվածքից մահացել է «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը, ով հայտնի է «Յուվեցի Կարո» անունով, մարմնական վնասվածներով, մահացած վիճակում տեղափոխվել է « Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Հետքին հայտնեցին բժշկական կենտրոնից:
Ոստիկանության աշխատակիցներն այս պահին հիվանդանոցում են։ Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Կարապետյանի մահվան հանգամանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել