
Նախկին դասախոսը դիմելու է Վճռաբեկ դատարան (տեսանյութ)
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի վերաքննիչ բողոքը մերժվեց, որով նա պահանջում էր բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ ուղարկել նոր քննության:
Ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին մերժել էր նախկին դասախոսի` աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումար վճարելու մասին պահանջը:
Երբ Լուսինե Աշուղյանը միայնակ պայքարում էր, ծանոթներից շատերը, նույնիսկ նրանք, որոնք ներքուստ արդար էին համարում նրան, խորհուրդ էին տալիս հրաժարվել պայքարից`ասելով, որ «բզի վրա բռունցքով չես խփի»: Իսկ նա հավատում էր, որ օրենքն ամենակարող է, եւ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են:
«Ինչպես կարող է` օրենքով արդար լինեմ ու չհաղթեմ»,- զարմանում էր նախկին դասախոսը: Այնինչ 5 ամիս շարունակվող պայքարից հետո Լուսինե Աշուղյանը հասկացել է, որ Հայաստանում «օրենքը ուժ չունի»:
Մեկնաբանել