
Ազգային ժողովն ընտրելու է նախագահին
Այսօր մեկնարկած Ազգային ժողովի նիստերի քառօրյան 2011թվականի վերջինն է: Սակայն հավանականությունը մեծ է, որ կառավարության պահանջով գումարվեն նաև արտահերթ նիստեր: Այս քառօրյայում ներառված է նաև ԱԺ նախագահի ընտրության հարցը:
Այսօր հավանաբար կառաջադրվեն ԱԺ նախագահի թեկնածուները, իսկ վաղը կկայանա ընտրությունը: Պատգամավոր Էդուարդ Շարմազանովի ասելով՝ այս քառօրյայում ԱԺ փոխնախագահի ընտրության հարցը ներառված չէ:
Սակայն, ըստ լուրերի, ԱԺ փոխնախագահին կընտրեն դեկտեմբերի 6-ի երեկոյան՝ հերթական նիստից հետո, արտահերթ նիստով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին կայացած ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերում կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Սամվել Նիկոյանի, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել