
ԲՀԿ-ական պատգամավորի տան մոտ կրակոցներ են հնչել
Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ: Իսկ ժամը 16-ի սահմաններում ոստիկանների կուտակում է նկատվել պատգամավորին պատկանող Նալբանդյան գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանի տարածքում: Ռուստամ Գասպարյանը Հայաստանում չէ եւ կվերադառնա առաջիկա օրերին:
Ջանֆիդայի համայնքապետ Էդիկ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե լսել է, որ կրակոցներ հնչել են պատգամավորի տան մոտ, սակայն թե ովքեր են եղել եւ ինչն է եղել պատճառը` չգիտի:
«Այսօր ոստիկանները գյուղում էին, ինձ հետ էլ են խոսել: Ասացին, որ հերթով մտել են բոլորի տները եւ հարց ու փորձ են արել: Հիմա տեղյակ չեմ, թե ինչն է եղել պատճառը, բայց ասացին, որ վաղը կիմանանք»,-ասում է Էդիկ Մանուկյանը:
Ըստ նրա` այժմ գյուղում վիճակը հանգիստ է, եւ որեւէ լարվածություն չի նկատվում:
Այսօր գրել էինք, որ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը խնդիրների մեջ է հայտնվել եղբոր որդու պատճառով եւ հիմա վաճառում է իր ունեցվածքը` տունը, ավտոմեքենաներն ու բենզալցակայանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել