
Ոստիկանություն. «ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում»
Ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում.
«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչև 17:00-ն էր ժամանակ տրամադրել զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
Մեկնաբանել