
ՀՔԾ-ն չի ասում, թե կին գործարարին ծեծելու փաստով ում է հարցաքննելու
Նոյեմբերի 15-ին Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2011թ. նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել:
Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը` մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են արել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվության նախաքննության ընթացքի, այն է` հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող քննչական
գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով:
Նման բնույթի տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում չի բխում նախաքննության շահերից: Նախաքննությունը շարունակվում է, և դրա վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել