
Երեւանի քաղաքապետի ընտրությունը՝ նոյեմբերի 15–ին
Այսօր գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը:
Մինչ օրակարգի հարցին անցնելը՝ նիստը նախագահող Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին, սեփական դիմումի համաձայն, հրաժարվել է նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամությունից:
Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի հրաժարականը եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երեւան քաղաքի ավագանին որոշել է Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել