
Արցախի Հարթաշեն գյուղը ջուր կունենա
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի ջրի խնդրի համալիր լուծմանն ուղղված ծրագիրը. կառուցվում են հորատանցք, օրական կարգավորման ջրամբար, ջրամատակարարման ներքին ցանց: Արդեն անցկացվել են ներքի ցանցի ջրագծերը: Ծրագիրը ֆինանսավորում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:
Տասնամյակներ շարունակ Արցախի այս գյուղի բնակիչները ջուրը կրում են գյուղի տարբեր մասերում գտնվող երկու աղբյուրից և այժմ անհամբերությամբ սպասում են իրենց տան ծորակից հոսող ջրին:
107 բնակիչ ունեցող Հարթաշենը 20-22 կմ հեռավորության վրա է Հադրութի շրջկենտրոնից: Ներկայումս կառուցվում է դեպի գյուղ տանող զգալիորեն կարճ գրունտային ճանապարհ:
Դպրոցահասակ երեխաները հաճախում են հարևան Ուրցաձորի դպրոց: Գյուղի բնակիչները հույս են փայփայում, որ գյուղում գոնե մոտ ապագայում կկառուցվի նաև գյուղապետարան, և գյուղացիները կունենան իրենց ժամանցը կազմակերպելու որևէ հավաքատեղի:
Մեկնաբանել