
Արաքսավան (ֆոտոպատմություն)
Գյուղի երեխաներից մեկը մեր նկարահանող խմբին խոստացավ տանել ձնծաղիկներով լի մի բացատ: Մեր մարդատար «Օփելը» շատ արագ նմանվեց ուղևորատար ավտոբուսի. գտնվեցին այլ երեխաներ, ովքեր նույնպես գիտեին, թե որտեղ են աճում ամենալավ ձնծաղիկները:
Իհարկե, շուտով պարզ դարձավ, որ երեխաներից ոչ մեկը չգիտի էլ` իրենց գյուղի մոտակայքում ընդհանրապես աճո՞ւմ է ձնծաղիկ, թե չէ, բայց դա էական չէր, կարևորը` մի լավ «ճանապարհորդեցինք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել