
Նախարարն արձակուրդ է գնացել, որ պաշտպանի Սերժ Սարգսյանի շահերը
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Սահմանադարական դատարանում ներկայացնում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շահերը:
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին այսօրվանից տրամադրվել է իր ամենամյա արձակուրդի նվազագույն մասը, եւ այն կտեւի մինչեւ մարտի 14-ը:
Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախարարի արձակուրդը պայմանավորված է հենց ՍԴ-ում նախագահի նախկին թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությամբ:
Նախարարն այդ մասին անձամբ հայտարարել է նաեւ Սահմանադրական դատարանում:
Մեկնաբանել