
Հյուրընկալ Երևանն ու իր զուգարանը (Կիլիկիա ավտոկայան)
Մինչ Երևանի քաղաքապետարանը պարծենում է քաղաքի կանաչապատմամբ և ծաղկապատմամբ, հազարավոր մարդիկ, ովքեր այցելում են Երևան, հաճախ կարիք են ուենում օգտվել ՎՃԱՐՈՎԻ` 100 դրամանոց զուգարաններից: Երբ հարցրեցինք աշխատողին, թե դրամը ինչու չի ուղղվում վերանորոգմանը, պատասխանեց՝ ես շարքային աշխատող եմ, ինձանից պահանջում են դրամ հավաքել, ես էլ հավաքում եմ:
Ուզում ենք քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին, չէ՞ որ զբոսաշրջիկները, քաղաք այցելողները հանգամանքների բերումով օգտվում են նաև զուգարաններից: Ի՞նչ կարծիք պետք է կազմեն Երևան այցելողները քաղաքի մասին:
Աննա Վանաձորից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել