HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանառության մեջ են դրվել նամականիշներ

Այսօր Երևանում Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի շրջանակում մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայփոստի» թողարկած նամականիշ և գեղաթերթիկ` նվիրված Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ստեղծման 20-ամյակին:

Միաժամանակ մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան - Ռուսաստան և Հայաստան - Բելառուս համատեղ թողարկման 2-ական նամականիշ:

Մարումների պաշտոնական արարողությունն իրականացրին ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ԿՏՀ Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչոգոլևը և Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը:

ԿՏՀ-ի 20-ամյակին նվիրված նամականիշին պատկերված է ԿՏՀ-ի սիմվոլիկան: Անվանագինը 200 դրամ է, տպաքանակը` 40.000 հատ:

Հայաստան - Ռուսաստան համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են Հովհաննես Թումանյանն ու Վալերի Բրյուսովը: Անվանագները 120 և 230 դրամ է, տպաքանակը յուրաքանչյուրից 27.000 հատ է:

Հայաստան - Բելառուս համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են ՀՀ Ազգային պատկերասրահի շենքն ու Երևանի զինանշանը, Մինսկ քաղաքի դարպասները և Մինսկի զինանշանը: Անվանագները 200-ական դրամ է, տպաքանակը յուրաքանչյուրից 21.000 հատ է:

«Հայփոստի» մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեմացմամբ` այս բոլոր նամականիշները տպագրվել են Lowe Martin Group տպարանում (Կանադա):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter