
Ձերբակալվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետը
Մայիսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, կաշառք վերցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանին:
Պարզվել է, որ Միքայելյանը Երևանի մի բնակչի ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել և ստացել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Ոստիկանությունում նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ դոլարների երկու տրցակ. մեկի մեջ` 1.500, մյուսում` 1.000 դոլար:
Կաշառակերության փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հետագա ընթացքը լուծելու: «Կարեն Միքայելյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել