
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Երասխում կառուցվող գործարանի վրա․ 2 հոգի վիրավորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ ադբեջանական կողմի կրակոցների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մասնավորապես ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Երասխ բնակավայրում գտնվող հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։ Վնասված շարժական գույքերը ռազմական որևէ նշանակություն չեն ունեցել։
Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Որոշումներ են կայացվել դատաապրանքագիտական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել