
Հանրապետականները հավաքվում են
Այսօր երեկոյան ՀՀԿ վերնախավը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ է գումարելու: Նիստի ընթացքում հավանաբար կհստակեցվի նոր կառավարության կազմը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության կազմում լուրջ փոփոխություն չի սպասվում, եւ գործող նախարարների մեծ մասը շարունակելու են պաշտոնավարել:
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարմանը, այստեղ էլ լուրջ փոփոխություն չի լինելու, բացի այն, որ այս պահին 2 մարզպետի պաշտոն` Գեղարքունիքում եւ Վայոց ձորում, թափուր է: ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ չմտնելու հայտարարությունից հետո ԲՀԿ-ական երկու մարզպետներ` Սերգեյ Բագրատյանն ու Նվեր Պողոսյանը, հրաժարականի դիմում ներկայացրին: ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկու մարզպետներն էլ նշանակվելու են ՀՀԿ-ից:
Թե վերջնական ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն, պարզ կլինի երեկոյան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել