
Հյուսիսային պողոտայի կանաչ տարածքները 3 անգամ կավելանան
Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարվելիք աշխատանքների արդյունքում պողոտայում մոտ 3 անգամ կավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը:
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հանձնարարվել է ծրագրին մասնակից դարձնել նաև Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերին:
Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է ավարտել բակերի բարեկարգման աշխատանքները և օր առաջ բակերը հանձնել բնակիչներին: «Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար էլ լինեն հաճելի հանգստի գոտի»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել