
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից ԱՄՆ-ում է՝ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել