
Politico. Պելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի վերսկսած ագրեսիայի ֆոնին
Վկայակոչելով իր աղբյուրներին` Politico թերթը հայտնում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ, Դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Նենսի Պելոսին այս շաբաթ այցելելու է Հայաստան։
Ըստ թերթի՝ Պելոսին գալիս է պաշտոնական Երևանին ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելու համար։ Այցի ընթացքում նա հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաների։ Պելոսիի հետ Հայաստան է ժամանելու նաև Կալիֆորնիայից ներկայացուցիչ Ջեքի Սփիերը։
Պելոսիի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի հաստատել և չի հերքել խոսնակի այցի մասին տեղեկությունը` պատճառաբանելով անվտանգային պրոտոկոլը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանել տեղեկությունը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ զինադադարի պայմանավորվածության և «իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը»։
Մեկնաբանել