
Վահագն Խաչատուրյանը` Հայաստանի հինգերորդ նախագահ
71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերջինս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները ներակայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նիստին ներկա էին միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները, նրանք հոտնկայս ծափահարություններով շնորհավորեցին նորընտիր նախագահին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության քվեի համար:
Նախագահող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նախագահի ընտրությունից հետո տասներորդ օրը կհրավիրվի ԱԺ հատուկ նիստ, որտեղ նախագահի երդմնակալության արարողությունը կլինի:
Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:
Եղել է նաև առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Առաջադրվելուց առաջ Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Ընդդիմությունը նախագահի ընտրության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին չմասնակցեց:
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի հինգերորդ նախագահն է: Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022թ.-ի հունվարի 23-ին:
Մեկնաբանել