
Անձնագրերում դրված կնիքների թանաքն անհետանում է (վիդեո)
Մինչ այս պահը Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատարածքում քվեարկած բոլոր քաղաքացիները, դուրս գալով ընտրատեղամասից, նկատեցին, որ իրենց անձնագրերում դրված կնիքի թանաքն անհետանում է:
Այս պահին ընտրատարածքում խառը իրավիճակ է:
Անհետացող թանաքը բոլոր ընտրատեղամասերին տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6/01 ընտրատարածքում ԿԸՀ-ի տրամադրած թանաքը փոխարինեցին խանութից գնված սովորական թանաքով, որով այժմ կնքում են ընտրողների անձնագրերը:
![]() |
![]() |
Թանաքը դեռ չի անհետացել | Թանաքն արդեն անհետացել է |
6/01 ընտրատատեղամասի նախագահ Գեղամ Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ինքը զանգահարել է իրենց ընտրատարածքայինի նախագահին, ով ասել է, որ թանաքը փոխեն:
6/01 ընտրատեղամասի առջև հավաքվել են թաղի երիտասարդները, որոնցից մեկը ներկայացավ որպես ԲՀԿ համամասնական ցուցակի երիտասարդ անդամ և բոլոր ներս մտնողներին կոչ էր անում քվեաթերթիկներում նշել «2 հատ 1»:
Իսկ 6/02 ընտրատեղամասում թանաքի անհետացման խնդիրը ավելի շուտ է հայտնաբերվել, և հանձնաժողովի նախագահը տարածքային նախագահից թույլտվություն է ստացել փոխել թանաքը:
6/01 և 6/02 ընտրատեղամասերում առավոտվանից ընտրողների հոսքը շատ մեծ է, և հերթեր են առաջանում:
Մեկնաբանել