
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի առաջին տեղակալ
70 կողմ ձայնով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի առաջին տեղակալ: Քվեարկությունն ընթանում էր փակ, գաղտնի ընթացակարգով:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար:
Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել էր ԱԳ փոխնախարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել