
Եվրամիությունը պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն տրամադրել հակամարտության գոտում տուժածներին
Եվրոպական միությունը (ԵՄ) պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերել կողմերին, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության ճգնաժամային կառավարման ու հումանիտար հակազդեցության հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«ԵՄ-ն հայտարարում է, որ արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրվելու շփման գծի երկու կողմերում գտնվող քաղաքացիական ողջ բնակչությանը»,- գրել է Լենարչիչը։
Ավելի վաղ, Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները Թուրքիային կոչ էին արել դադարեցնել միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դերակատարություն ունենալ իրավիճակի դեէսկալացիայի գործընթացում։ Եվրոպական խորհուրդը նաև կոչ էր արել կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները և վերահաստատել իրենց հանձնառությունը հրադադարի հաստատմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Լուսանկարը՝ Յանեզ Լենարչիչի թվիթեր էջից
Մեկնաբանել