HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարգանքի տուրք` «Հաղթանակ» զբոսայգում

Հայրենական մեծ պատերազմի 66 և Շուշիի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ այսօր «Հաղթանակ» զբոսայգի են այցելել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:

Նրանք ծաղկեպսակներ են դրել անմար կրակին' հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռության հարգել են զոհվածների հիշատակը, ինչին հաջորդել է զինվորական հանդիսավոր շքերթը:

Այնուհետ ԱԺ նախագահը, վարչապետն ու Երևանի քաղաքապետը եղել են այս օրը ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոցում, ուր վետերանների հետ կիսել են խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter