
Ծառուկյանը Թումանյանի տունը չի գնի՞
ԲՀԿ նախագահ Գագիկ Շառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում չհաստատեց այն լուրը, թե Թբլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը ձեռք է բերելու Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ մեծանուն գրողի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի։
Քննարկման ժամանակ առաջարկվել է մի քանի տարբեակ, ընդհուպ` համահայկական դրամահավաք իրականացնելն ու հիմնադրամներ կազմավորելը։ Թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկվելու գրողի տունը գնելու վերաբերյալ, առայժմ պարզ չէ: Մշակույթի նախարարությունում նույնպես քննարկումներ են անցկացվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել