
Էջմիածնի 14/19 տեղամասում քվեարկել է քաղաքացիների 38 %-ը
Էջմիածնի 14/19 տեղամասում այս պահի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 38 %-ը:
Գրանցված 1994 ընտրողից 19:08 դրությամբ քվեարկել է 754 հոգի:
Ինչպես Արմավիրի մարզի մի շարք տեղամասերում, այստեղ ևս քաղաքացիներին բացատրում էին քվեարկելու կարգը:
Վստահված անձինք ներկա են եղել 5 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Մենք», «Սասնա Ծռեր», «ՀՀԿ» և «Լուսավոր Հայաստան»:
Այստեղ եկեկ են նաև միջազգային դիտորդներ:
Այս տեղամասում գրանցվել է 32 օգնող:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը պաշտոնական տվյալներով` 2 միլիոն 573 հազար 779 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել