
Եղեգնաձորի 36/04 ՏԸՀ նախագահին ակտիվությունը չի գոհացնում
Եղեգնաձորում տեղակայված 4 ընտրատեղամասերից մեկի՝ 36/04-ի հանձնաժողովի նախագահ Ալեքսան Մովիսյանը «Հետքին» հայտնեց, որ 17:30-ի դրությամբ տեղամասում գրանցված 1932 ընտրողից քվեարկել է 756-ը, ինչը Մովսիսյանը համարում է փոքր թիվ, մասնակցությունն էլ՝ շատ թույլ: Համեմատելով 2017 թ. խորհրդարանական ընտրությունների հետ՝ Ա. Մովսիսյանն ասում է, որ անցյալ տարի այս ժամերին մարդկանց հոսքը բավականին մեծ էր: Այդուհանդերձ, նա դժվարանում է ասել, թե որն է այս տարվա ոչ ակտիվ մասնակցության պատճառը:
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Սուրեն Մխիթարյանը նույնպես նշում է, որ անցյալ տարի Եղեգնաձորում մասնակցությունը մեծ էր, ինչը չի կարելի ասել այս տարվա մասին:
36/04-ում 17:30-ի դրությամբ ուրիշի օգնությանը դիմել է 13 հոգի: Ա. Մովսիսյանն ասում է, որ անցյալ տարի տարեցների՝ օգնության դիմելու պատճառը թերեւս առաջին անգամ կիրառվող ընտրակարգն էր, չնայած չի հերքում, որ այս տարի նույնպես ընտրակարգի հետ կապված դժվարություններ կան:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել