
Արտաշատում 17.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 33%-ը
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող 12 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցել է ընտրողների 33%-ը։ Այս մասին հայտնեց թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանը։ Քվեարկության ընդհանուր մասնակիցների թիվը 21, 621 է, իսկ ընտրությանը մասնակցել է 7266 ընտրող։ Ընտրախախտումներ տարածքային ընտրական հանձնաժողովը չի արձանագրել։ Ստեփան Խաչատրյանը նշեց նաեւ, որ ամփոփվել են թիվ 12 ընտրատարածքի 49 տեղամասերի արդյունքները, որն ընդգրկում է Արարատի մարզը։ 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 3ընտրողների 7,7 %-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել