
Վանաձորի 23/51 ընտրատեղամասը սգո սրահ է. այստեղ տեսախցիկ չկա
Վանաձորի 23/51 ընտրատեղամասում տեսախցիկ չկա: Այս ընտրատեղամասը տեղակայված է հանդիսությունների սրահում, բնակիչների խոսքով մեծամասամբ որպես սգո սրահ է ծառայում: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը տեխնիկական է, ԿԸՀ-ն ևս տեղեկացված է, պարզապես այդ հատվածում հնարավոր չի եղել ուղիղ հեռարձակում ապահովել կապի պատճառով: Պապանյանի խոսքով՝ Վանաձորում տեսախցիկ չկա միայն այդ ընտրատեղամասում և Վանաձոր ՔԿՀ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել