
Սուրճի բաժակներ և ուտելիք՝ հանձնաժողովի քարտուղարի սեղանին
Աջափնյակ վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի 6/39 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ադամյանի սեղանին, բացի գրանցամատյանից, կային սուրճի բաժակներ և ուտելիք:
«Մի նկարի էլի»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը և սկսեց սեղանից արագ հավաքել ուտելիքը:
Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Նիկողոսյանն ասաց, որ նա ուշադիր է, որ հանձնաժողովի անդամների սեղանները մաքուր լինեն:
Նշեմ, որ նա հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի կողմից, իսկ Անահիտ Ադամյանը հանձնաժողովի քարտուղար է նշանակվել ՀՀԿ-ի կողմից:
«Դե հիմա մի երկու կտոր միրգ կարող ա լիներ, էս կինը տեղից չի հասցնում վեր կենա»,-ասաց Սուսաննա Նիկողոսյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, ընտրատեղամասում խախտումներ տեղի չեն ունեցել:
«Միայն մեկ անգամ անձը եղել է ընտրացուցակում, բայց տեխնիկական սարքը ցույց չի տվել, հետո պարզաբանեցինք, որ անձը կարող է այստեղ քվեարկել»,-նշեց նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով տվյալ անձին տրամադրել են համարակալված կտրոն, որով կարողացել է մասնակցել քվեարկությանը:
Սոնա Գրիգորյան
Մեկնաբանել