
«Քաղաքից կտրված» ընտրատեղամաս՝ Վանաձորում
Վանաձորի 23/48 ընտրատեղամասը տեղակայված է ընտրողների համար անհարմար վայրում: Այն քաղաքի Երրորդ մաս թաղամասում գտնվող թիվ 7 հիմնական դպրոցն է, այս տարածքում երթուղային տրանսպորտ չի գործում. քաղաքացիները կամ քայլելով պետք է հասնեն ընտրատեղամաս, կամ էլ` ավտոմեքենաներով: Այս ընտրատեղամասում ընտրական իրավունք ունի 1818 ընտրող, 16:20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 590-ը: Հանձնաժողովի նախագահ Էմիլի Աղաջանյանն ասում է՝ ընտրատեղամասը «կտրված տեղ է, բայց դե եկողը գալիս է»:
Նույն թաղամասում տեղակայված է նաև 23/47 ընտրատեղամասը, այստեղ 16:30-ի դրությամբ քվեարկության էր եկել 636 ընտրող՝ 1793 ընտրական իրավունք ունեցողներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել