
Արագած գյուղի 15/47 տեղամասում ամեն 12-րդ քվեարկող օգնության կարիք է ունեցել
Արմավիրի մարզի Արագած գյուղի 15/47 տեղամասում այս պահի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 30 %-ը:
Այս տեղամասում գրանցված 1108 ընտրողից 14:58 դրությամբ քվեարկել է 324 հոգի:
Ինչպես Արմավիրի մարզի մի շարք տեղամասերում, այստեղ ևս որոշ քաղաքացիներ լավ չգիտեին քվեարկելու կարգը:
Այս տեղամասում գրանցվել է 27 օգնող, ինչը նշանակում է, որ ամեն 12-րդ քվեարկող օգնության կարիք է ունեցել:
Սա «Իմ քայլ» կուսակցության ռեյտինգային թեկնածու Արգիշտի Մեխակյանի գյուղն է, և ամեն քայլափոխի դեռ փակցված էին իր նախընտրական պաստառները:
Դրանք կարելի էր տեսնել նաև ընտրատեղամասի մոտակայքում։
Դրսում խումբ-խումբ կանգնած են գյուղի տղամարդիկ, իսկ ներսում հանձնաժողովի անդամներն ընդիմջում են անմիջապես տեղամասում:
Վստահված անձինք ներկա են 3 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Մենք» և «ՀՅԴ»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։
Մեկնաբանել