
Եզդիաբնակ Ֆերիկ գյուղում հանձնաժողովի նախագահը հորդորում է` «պահել կտրոնները»
Ֆերիկ գյուղը Արմավիրի մարզի միակ եզդիաբնակ գյուղն է: 15/40 տեղամասում քվեարկել է ընտրողների 23 %-ը:
Մասնավորապես գրանցված 354 ընտրողից 14:23 դրությամբ քվեարկել է 83 հոգի:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Միրզախանյանի խոսքով` այս տեղամասում ընտրողները միշտ էլ պասիվ են եղել:
Ինչպես Արմավիրի մարզի մի շարք տեղամասերում, այստեղ ևս քաղաքացիները լավ չգիտեին քվեարկելու կարգը. հանձնաժողովի նախագահը բոլորին հորդորում էր` պահել կտրոնները:
Ներկա են վստահված անձինք 2 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»:
Այս տեղամասում գրանցվել է 8 օգնող:
Այս տեղամաս են այցելել նաև միջազգային դիտորդներ ԵԱՀԿ-ից:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել