
Հայթաղի 15/38 տեղամասում քվեարկել է ընտրողների 18 %-ը
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի 15/38 տեղամասում ընտրողների հոսքն այս պահին քիչ է, չնայած որ 13:24 դրությամբ քվեարկել է ընտրողների 18 %-ը:
Մասնավորապես, գրանցված 1116 ընտրողից 13:24 դրությամբ քվեարկել է 204 հոգի, ինչը կազմում է ընտրողների 18 տոկոսը:
Ներկա են վստահված անձինք 3 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Մենք»: Կան նաև միջազգային դիտորդներ:
Ինչպես Էջմիածնի համայնքի այլ տեղամասերում, այստեղ ևս քվեարկելու կարգը պարբերաբար բացատրելու կարիք է լինում:
Այս տեղամասում գրանցվել է 15 օգնող:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել