
Արշալույսի 15/36 տեղամասում ընտրողները շփոթում են ընտրության կարգը, կորցնում ծրարները
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 15/36 տեղամասում ընտրողների հոսքն այնքան շատ է, որ քվեախցիկի մոտ կուտակումներ են առաջացել:
Գրանցված 1515 ընտրողից 12:28 դրությամբ քվեարկել է 202 հոգի, ինչը կազմում է ընտրողների 13 տոկոսը:
Ներկա են վստահված անձինք 4 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «ՀՅԴ» և «Լուսավոր Հայաստան»:
Օգնողների թիվն այս տեղամաաում 3-ն է:
Ինչպես Էջմիածնի այլ տեղամասերում, այստեղ ևս մարդիկ, հատկապես ` տարեցները տեղյակ չեն քվեարկության կարգից. մեկ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը գցում են հենց քվեատուփի մեջ, մեկ` կորցնում ծրարն ու կտրոնը:
Նշենք, որ Արշալույսը Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է, որտեղ տարիներ շարունակ առավելագույն ձայներ է հավաքել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։
Մեկնաբանել