
Էջմիածնի 14/13 ընտրատեղամասում քվեարկել է քաղաքացիների 7 տոկոսը
Էջմիածնի 14/13 ընտրատղամասում ժամը 11:35 դրությամբ քվեարկել է ընտրողների ընդամենը 7 տոկոսը` 145 հոգի:
Այստեղ հաշվառված է 1991 մարդ:
Վստահված անձինք ներկա են 4 քաղաքական ուժի կողմից: Կան նաև միջազգային դիտորդներ:
Օգնողների թիվն այս պահին 3-ն է: Տարեց մարդկանց մոտ դեռևս որոշակի դժվարություններ կան` կապված քվեարկման կարգի հետ. հանձնաժողովի նախագահը պարբերաբար ներկայցնում կարգը արդեն քվեախցիկին մոտեցած ընտրողներին:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել